Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

...

Ասպիրինը կարող է ճնշել քաղցկեղի զարգացումը. գիտնականներ. 1in.am

Ասպիրինը կարող է ճնշել քաղցկեղի զարգացումը. գիտնականներ. 1in.am

Պարզվում է՝ ասպիրինը կարող է ճնշել ուղիղ աղիի քաղցկեղի զարգացումը: Այս մասին գրում են ԱՄՆ Յուտա նահանգի համալսարանի գիտնականները Cancer Epidemiology, Biomarkers, and Prevention ամսագրում:

Նրանց անցկացրած հետազոտությանը մասնակցել են 23-45 տարեկան կանայք և տղամարդիկ, որոնցից յուրաքանչյուրին 60 օր տրվել է օրական 325 մգ ասպիրին:

Հետազոտությունն ընդգրկել է տևականությամբ երկու տարբեր շրջան, որի ընթացքում յուրաքանչյուր փորձարկվող ստացել է կամ փորձնական չափաբաժնով ասպիրին, կամ՝ պլացեբո:

Վերլուծությունը ներգրավել է պլազմայում առկա 365 մետաբոլիտ, որոնք նաև ազդում են մարդու օրգանիզմում պաթոգենեզի համար պատասխանատու ազդանշանային ուղիների մեծամասնության վրա, և մասնակիցների 12 տոկոսի մոտ հայտնաբերվել է հայտնի օնկոմետաբոլիտի նվազման վիճակագրական արժանահավատությունը՝ (P=0.005): Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ այն նվազում է մինչև 34 տոկոս:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. prostuda03.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ